Բարի գալուստ

1994 թ. Երևանի Արաբկիր համայնքի հմ151 միջնակարգ դպրոցը անվանակոչվեց 1915թ. նահատակներից մեկի՝ Ռուբեն Սևակ-Չիլինկիրյանի անունով: Բժիշկ, բանաստեղծ Ռուբեն Սևակի գործը սկսած անկախության տարիներից լուսաբանվեցին՝ ամրապնդելով նրա տեղը մեծանուն գրողների շարքում։ Դպրոցի բակում Ռուբեն Սևակի եղբորորդի, հայ արժանավոր մտավորական Հովհհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ տեղադրվեց բանաստեղծի մարմարյա կիսանդրին՝ դեմքը հառած Մասիսներին (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան)։             Հովհհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ դպրոցում ստեղծվել է Ռ. Սևակի հիշատակի տուն-թանգարանը։  Դպրոցում գործում է մեծանուն բանաստեղծի դստեր՝ 102-ամյա Շամիրամ Սևակի անվան գրադարան-ընթերցարանը։  Ամեն տարի՝ փետրվարի 15-ին, բազմապիսի միջոցառումներով  հագեցած,  նշվում է Ռ. Սևակի ծննդյան տարեդարձը։